
Ահաբեկիչներն իրար հետ անգլերեն լեզվով են խոսել. պատմում է ազատության մեջ գտնվող պատանդը

Ազատության մեջ գտնվող պատանդներից մեկը, որին Մալիի Raddison Blu հյուրանոցից հատուկ ծառայությունները կարողացել են դուրս բերել, հայտարարել է, որ հյուրանոց ներխուժած ահաբեկիչներն իրար հետ անգլերեն լեզվով են խոսել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներն ավելի վաղ հաղորդել էին, որ ահաբեկիչները հյուրանոց են ժամանել դիվանագիտակատան համարանիշներով մեքքենայով: