
Իտալական թանգարանից գողացել են Ռուբենսի և Բելլինիի կտավները

Ընդհանուր առմամբ, հարձակվողները կարող էին գողանալ 15 նկար:
Իտալիայի Վերոնա քաղաքի Կաստելվեկկիո թանգարանից գողացել են 15 նկար: Նրանց թվում են Ռուբենսի, Բելլինիի, Մանտենյայի, ինչպես նաև Տինտորետտոյի, Պիզանելլոյի, Կարոտոյի և Բենինիի կտավները, հաղորդում է ANSA գործակալությունը: Գողացված կտավների արժեքը դեռ չի հաղորդվում:
Վերոնայի քաղաքապետ Ֆլավիո Տոզիի խոսքերով, գողությունը «պատվիրված» է եղել: Դատելով տվյալ իրավիճակից, հասկանալի է, որ հարձակվողները «գիտեին թանգարանի տարածքը և թե որ նկարները պետք է գողանան»:
Իտալական ԶԼՄ-ները պնդում են, որ գողերը մի քանիսն են եղել և նրանք զինված են եղել: Նրանցից մեկը սպառնացել է պահակին և գանձապահին, իսկ մյուսներն այդ ժամանակ հանել են նկարները թանգարանից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը