
«Էս երկրի մեջ ըտենց քամակ ունեցող մարդ կա, որ կարա Արցախի շրջաններ փոխի կամ բան անի, ուրեմն ինքը լավ քամակ չունի». news.am

Երկրապահ կամավորական միության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը երկրապահների հետ միասին թեեւ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին անմասն չէ, սակայն կարծում է, որ ամեն ինչ չպետք է պայմանավորել փոփոխություններով, նախ պետք է ինքնադաստիարակվեն, կանոնակարգվեն: Սահմանադրական փոփոխությունների, երկրապահների` ներքին ու արտաքին թշնամու դեմ պայքարի, Արցախի շուրջ ակտիվացած քննարկումների մասին NEWS.am-ը զրուցել է Մանվել Գրիգորյանի հետ:
– Պարոն Գրիգորյան, երկրապահները սահմանադրական փոփոխությունների քարոզարշավով են զբաղված, ինչո՞ւ, այդ փոփոխությամբ ի ՞ նչ հարցեր են լուծվելու:
– Երկրապահները զբաղվում են, որովհետեւ մեր երկրապահ կազմակերպութան մեջ բռնած դաշնակցությունից հնարապետականներ, այլ կուսակցականներ կան: Մենք պետք ա փոփոխություններին կողմ լինենք` գիտակցելով աշխարհում ինչ ա կատարվում, որ միշտ ուժեղի մոտ թույլը մեղավոր ա, պետք է ուժեղ լինենք եւ միասնական, իսկ ուժեղ լինելու համար պետք ա ուժեղ երկիր ունենանք, ուժեղ սահմաններ, ուժեղ զինվորներ, ուժեղ երիտասարդություն, պետություն, օրենք:
– Սահմանադրության փոփոխությունը ի՞նչ կապ ունի դրա հետ:
– Հավասարություն, բաժանում ա լինելու, չե՞ք կարդացել: Էդի անում են, որ ուժերի հավասարաչափություն լինի, օրենքը ճիշտ գործի: Ասենք մի տեղ չկենտրոնանա, Ազգային ժողովը իր դերակատարությունն ունենա, կառավարությունը իր դերակատարությունը, նախագան` իր: Նախագան ճիշտ ա, առաջին դեմքը չի, բայց ինքն ա որոշում Սահմանադրությունը փոխվի: Սահմանադրության փոփոխման գարանտը նախագահն ա: Որ փոխվի, երկրի տերն էլի նախագան ա լինելու: Վլաստը մի քանի տեղ ա լինելու: էսքան տարի աշխատել ենք նախագահականով, արդեն երեք հատ նախագա ենք փոխել, համարյա երեսուն տարի, ժողովուրդը դժգոհ են:
– Ժողովուրդը դժգոհում է, որ նախագահը, կառավարությունը իր հռչակած ծրագրերը, խոսոտւմները չեն իրականացնում, ոչ թե կառավարման համակարգից:
– Ծրագիր ունենալն ուրիշ բան ա, իրականացնելն` ուրիշ: Էդ մարդիկ, որ ուզում են Ծերունի Խոտաբիչներ աշխատեն, մեր ժողովուրդը շատ բաների միջով ա անցել` երկրաշարժ, շրջափակում, պատերազմ, էսօր երկիրը էնքան էլ վատ հեղինակությոն չունի աշխարհի բոլոր կարեւոր երկրների մեջ…
– Սահմանադրական փոփոխություններից հետո ի՞նչ է փոխվելու երկրում:
– Եկեք սաղ չկոտրենք սահմանդրական փոփոխությունների վրա, եկեք ինքնադաստիարակվենք, մենք մեզի կանոնակարգենք եւ փորձենք ինքներս… Ի ՞ նչ կապ ունի շատ լավ օրենքները, կամ երկրները: Օրենքները պահել են պետք: Ժամանակի հետ ամեն ինչը փոխվում ա, թող նոր երիտասարդները գան լավ բան անեն…
– Սահմանադրությունը փոխեք, որ գա ՞ ն, առանց դրա էլ կարող են գալ:
– Սահմանադրությունը չփոխվեր, ավելի վատ բաներ պտի ասեին…
– Բայց փոփոխության հանրային պահանջ կա՞:
– Ես ինչ հիշում եմ, ինչ պետություն ունեցեր ենք, ասում են` սահմանադրական փոփոխություն, մեծամասնություն չլնելու մասին, Ազգային ժողովի անցնելու հարցը միշտ էլ քննարկեր են: Մանավանդ դաշնակները…
– Այո, բայց ոչ «Հանրապետական» կուսակցությունը:
«Հանրապետական» կուսակցությունը էս վերջին մի քանի տարին են իշխանություն, 20 տարի դրանից առաջ ուրիշ կուսակցություն ա եղել, նորից ասեր են, «պրիչոմ» Հանրապետական կուսակցությունը…
– ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ Սահմանադրությունը փոխում են Արցախի մի քանի շրջաններ հանձնելու նպատակով, ի՞նչ կասեք այս մասին:
– Դե, դա Հրանտ Բագրատյանի խնդիրն ա: Ես էլ ասում եմ` էս երկրի մեջ ըտենց քամակ ունեցող մարդ կա, որ կարա Արցախի շրջաններ փոխի կամ բան անի, ուրեմն ինքը լավ քամակ չունի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: