Բաժիններ՝

Լոս Անջելեսում որոնում են անհետ կորած հային

Քալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքի ոստիկանությունը դիմել է հանրության օգնությանը՝ անհետ կորած հայ տղամարդուն գտնելու համար։

CBS LA հեռուստաընկերության փոխանցմամբ, 45-ամյա Արման Զահարյանին վերջին անգամ տեսել են նոյեմբերի 19-ի առավոտյան, ժամը 9։30-ին, Շերման Օքս քաղաքում։

Ընտանիքի անդամներն ահազանգել են, որ Զահարյանը դուրս է եկել տանից եւ գնացել իրեն պատկանող խանութ։ Մեքենան հայտնաբերվել է խանութի մոտ, իսկ վարորդն անհետացել է։

Զահարյանի որոնումները շարունակվում են։

Թարգմանությունը`  news.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս