Այսօր մի քանի հարյուր մարդ է դարձյալ հավաքվել Կիևում Ռուսաստանի Դաշնության դեպանության հարևանությամբ, նրանք շինության վրա քարեր ու յոդով սրվակներ են նետել, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Կիևում ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Օլեգ Գրիշինին:
Արաբական Միացյալ Էմիրությունների միջազգային օդանավակայանում՝ Աբու-Դաբի քաղաքում, չեղյալ են հայտարարվել բոլոր ավիաչվերթերը: Այս մասին այսօր հայտարարել է օդանավակայանը վերահսկող ընկերությունը, հայտնում է Trend-ը:
Ջորջ Մարտինն ամենատիտղոսավոր պրոդյուերներից մեկն էր պատմության մեջ: Նրա ակտիվում են 30 կոմպոզիցիաներ, որոնք հասել են բրիտանական հիթ-շքերթի գագաթին, եւ 23 երգեր, որոնք առաջին հորիզոնականներն են զբաղեցրել ամերիկյան չարտերում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Վիկտոր Զուբկովին, հայտնում է contact.az-ը՝ հղում կատարելով Ալիևի կայքին:
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանն ունի իրական շանս՝ մոտ ապագայում դառնալ էլեկտրաէներգիայի տեսանկյունից անկախ երկիր, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունն այլեւս անշրջելի իրողություն են եւ հիմնված են ժողովրդավարական արժեքների վրա: Ժողովրդավարությունը նաեւ Արցախի ժողովրդի անվտանգության հիմնաքարն է: Մեզ համար անչափ կարեւոր է, որ Ջորջիա նահանգի խորհրդարանի մեր գործընկերները բարձր են գնահատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ժողովրդավարական պետություն կերտելու նպակադրությունը եւ այդ ճանապարհին ունեցած հաջողությունները»:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նախազգուշացնում է աշխարհում «տնտեսության փլուզման աճող ռիսկերի մասին», գրում է Financial Times-ը:
ՄԱԿ-ն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն իրենց անհանգստություն են հայտնում՝ կապված ԵՄ-ի ու Թուրքիայի պայմանավորվածության առնչությամբ, որը նախատեսում է միգրացիոն հոսքի կրճատում:
Կոչ եմ անում մեկտեղել քաղաքական, քաղաքացիական, մասնագիտական և շահագրգիռ այլ շրջանակների ջանքերը՝ նոր Ընտրական օրենսգրքի բարելավման և հանրայնորեն ընդունելի փաստաթուղթ ստանալու նպատակով:
Բանգլադեշում դեռևս շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքներն այսօր առավոտյան Բենգալյան նեղուցում աղետի ենթարկված բեռնատար «Ան-26» ինքնաթիռի աղետի վայրում:
Շվեյցարիայի իշխանությունները Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կենտրոնական գրասենյակում խուզարկության ընթացքում առգրավել են կարևոր մի փաստաթուղթ, որը վկայում է Բլատերի ապօրինի գործարքի մասին:
Իրանցի զինվորականներն իրականացրել են բալիստիկ հրթիռի երկրորդ թեսթային փորձարկումը, հայտնում է Reuters գործակալությունը:
«Ընտրական օրենսգրքի (ԸՕ) փաթեթի նախնական տարբերակն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, և ես մեկ առիթով ասել եմ՝ յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է նախևառաջ՝ քննարկվի մասնագիտական-փորձագիտական խմբի հետ, այնուհետև՝ հանրության: Այս փաստաթուղթը մասնագիտական-փորձագիտական խումբը քննարկել է, կա նախնական տարբերակ, որն ուղարկել ենք Վենետիկի հանձնաժողով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի մեկնաբանություն տվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքների վերաբերյալ, թե նախ՝ պետք էր ԸՕ-ի նախնական տարբերակը դնել հանրային քննարկման, ապա՝ ուղարկել Վենետիկի հանձնաժողով:
«Այսօր մենք ևս հաղորդում ստացանք, որ շփման գծում հակառակորդը փորձել է իրականացնել դիվերսիոն գործողություն, և մենք՝ թե՛ որպես ՀՀ ներկայացուցիչներ, ես՝ որպես ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար, դրա մասին իմ ելույթում կխոսեմ, կներկայացնեմ մեր դիրքորոշումը ու կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ևս մեկ անգամ կվերահաստատեն այն դիրքորոշումը, որն արվել է ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների կողմից, ըստ որի՝ Ղարաբաղյան հարցի կարգավորումը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում, ու ռազմական փորձի ցանկացած միտում դատապարտելի է»:
Աջ ղեկով ավտոմեքենաների գրանցման արգելքը Վրաստանում կհետաձվի մինչև 2017 թվականի հունվար ամիսը, հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին: Այս մասին տեղեկացնում է sputnik-georgia-ն:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների շուրջ:
«Մենք չենք կարող հիանալ այն բանից, որ Ադրբեջանը զենք է գնում և դրա հետ միասին՝ սպառնում սանձազերծել նոր պատերազմ: Ու մեզ դուր չի կարող գալ, որ սպառազինությունները գնվում են մեր դաշնակցից, որը շատ ջանքեր է գործադրում ՀՀ-ի հետ գործակցելու համար, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում»:
Սիրիայում, հնարավոր է, սպանվել է ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման բարձրաստիճան հրամանատարներից մեկը, հայտնել են ԱՄՆ ադմինիստրացիայի ներկայացուցիչները:
Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը հայերին վիրավորելու հիմնավորմամբ Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատ դատական հայց է ներկայացրել վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և Աշքալեի քաղաքապետ Էնվեր Բաշարանի դեմ:
Արգենտինայի երկնքում երկու ոչ մեծ ինքնաթիռների բախման հետևանքով զոհվել է 3 մարդ, 1-ը հոսպիտալացվել է, հայտնում է Todo noticias պարբերականը:
Բեռնատար «Ան-26» ինքնաթիռը, որում գտնվել է 4 ռուս, կործանվել է Բանգլադեշի ափերի մոտ, նվազագույնը 1 մարդ զոհվել է, հայտնում է dnews24.com օնլայն պարբերականը:
Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահական ընտրությունների թեկնածու, սենատոր Բեռնի Սանդերսը հաղթանակել է Միչիգան նահանգի նախնական կուսակցական ընտրություններին, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով ամերիկյան լրատվամիջոցներին:
Սլովենիան հայտարարել է ներգաղթյալների համար երկիր մուտք գործելու կանոնների կտրուկ խստացման մասին, հայտնում է BBC-ն:
Չինաստանը ծրագրում է առաջիկա հինգ տարում (2016-2020 թթ.) կառուցել 50 նոր օդանավակայան: Այդ մասին հայտարարել է Չինաստանի տրանսպորտի նախարար Յան Չուանտանը:
ԱՄՆ Թեննեսի նահանգի դատարանը հաղորդավարուհի Էրին Էնդրյուսին 55 մլն դոլարի փոխհատուցում վճարելու վճիռ է կայացրել:
«Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում հենց այդպիսի որակներ ունի, ուստի պետք է խուսափել էլ ավելի մեծ կախվածությունից»,- ընդգծեց Մենագարիշվիլին:
Այն խնդիրները, որոնք կարևորել և առանձնացրել ենք մենք և Կոնգրեսը՝ ընտրացուցակների մաքրումը, ստորագրված մատյանների հրապարակումը, տեսախցիկների տեղադրումը տեղամասերում և մատների թանաքոտման համակարգի ներդրումը, նույնն են, հետևաբար՝ ոչինչ չի խանգարում միասնական պլատֆորմի ստեղծման գործում: Այստեղ գործ ունենք ոչ թե՝ հակասությունների, այլ՝ միմյանց լրացնելու հետ: Մենք հիմա ակտիվ հաղորդակցության մեջ ենք ինչպես՝ Կոնգրեսի, այնպես էլ՝ մյուս ուժերի հետ:
Յուրահատուկ հարգանք ունեմ Սասուն Միքայելյանի հանդեպ, քսան տարուց ավելի է, ճանաչում եմ Սասուն Միքայելյանին և գործող քաղաքապետ պարոն Դանիելյանին: Բայց կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ քաղաքը երիտասարդ մարդ ղեկավարի՝ նորանոր գաղափարներով, մտածելակերպով, մի քանի քայլ առաջ մտածելու ընդունակությամբ, որին մտահոգում են այսօրվա մեր խնդիրները:
Շրջանառվող տեսակետների համաձայն՝ կադրային փոփոխություններ անելով՝ Սերժ Սարգսյանը նախապատրաստվում է իր հեռանալուն: Սակայն քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանը համամիտ չէ այս գնահատականների հետ: Ըստ նրա՝ կադրային փոփոխություններ անելով՝ գործող նախագահն ամրապնդում է 2017-18թթ. քաղաքական դաշտում մնալու և քաղաքական կարիերա անելու իր դիրքերը: