
Արգենտինայում ինքնաթիռներ են բախվել. կան զոհեր

Արգենտինայի երկնքում երկու ոչ մեծ ինքնաթիռների բախման հետևանքով զոհվել է 3 մարդ, 1-ը հոսպիտալացվել է, հայտնում է Todo noticias պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել Բուենոս-Այրես նահանգում՝ Գեներալ-Ռոդրիգես քաղաքից ոչ հեռու՝ ամառային դպրոցի հարևանությամբ:
Նշվում է, որ ինքնաթիռում գտնվել են 2 ինստրուկտոր և 2 աշակերտ: Տեղի ունեցածի պատճառները պարզվում են, դեպքի վայրում աշխատում են հրշեջ ծառայության աշխատակիցներ: