Բաժիններ՝

Սլովենիան գրեթե փակել է իր սահմանը ներգաղթյալների առաջ

Սլովենիան հայտարարել է ներգաղթյալների համար երկիր մուտք գործելու կանոնների կտրուկ խստացման մասին, հայտնում է BBC-ն:

Այսուհետ, սահմանից այն կողմ կկարողանան հայտնվել միայն այն փախստականները, որոնք իսկապես հայտնվել են հուսահատ վիճակում, ինչպես նաև նրանք, ովքեր պլանավորում են դիմել Սլովենիայի իշխանություններին ապաստան տրամադրելու խնդրանքով:

Փախստականները, որոնք մտադիր են Սլովենիան օգտագործել որպես հանգրվան՝ ավելի հարմարավետ երկիր անցնելու նպատակով, սահմանից այն կողմ այլևս չեն կարող հայտնվել: Ներկայում նման միգրանտները մեծամասնություն են կազմում:

Սլովենիայով է անցնում Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր արևելքի երկրների ներգաղթյալների՝ Եվրոպա տանող ուղին: Ներգաղթյալների մեծ մասը հասնում է Թուրքիա, որտեղից ծովով հասնում են Հունաստան, ապա շարունակում իրենց երթուղին:

Սլովենիայի հայտարարությունից հետո Սերբիայի կառավարությունը հայտարարել է, որ փակում է իր սահմանները Մակեդոնիայի ու Բուլղարիայի հետ նրանց համար, ովքեր չունեն այցագիր կամ այլ փաստաթուղթ, որը թույլ կտար նրանց մնալ երկրում:
Վերլուծաբանների կարծիքով՝ այդ միջոցառումները վտանգում են Շենգենյան գոտու ապագան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս