Բաժիններ՝

Իլհամ Ալիևը և «Գազպրոմը» քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Վիկտոր Զուբկովին, հայտնում է contact.az-ը՝ հղում կատարելով Ալիևի կայքին:

Նշվում է, որ հանդիպմանն ընդգծվել է Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև կապերի հաջող զարգացումը բոլոր ոլորտներում, կողմերը վստահություն են հայտնել, որ հետագայում հարաբերություններն ընդլայնվելու են:

Զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը լավ է ընթանում էներգետիկայի ոլորտում, ընդգծվել է հաջող համագործակցությունը Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության և Ռուսաստանի նավթագազային ընկերությունների, այդ թվում՝ «Գազպրոմի» միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031