Բաժիններ՝

Միչիգանի փրայմերիզում հաղթում է Բեռնի Սանդերսը. ԶԼՄ-ներ

Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահական ընտրությունների թեկնածու, սենատոր Բեռնի Սանդերսը հաղթանակել է Միչիգան նահանգի նախնական կուսակցական ընտրություններին, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով ամերիկյան լրատվամիջոցներին:

Եթե Բեռնի Սանդերսը կարողանա այս նահանգում առաջ անցնել իր մրցակցից՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնից, ապա դա կդառնա նրա ամենամեծ հաջողությունը երկրի նախագահական ընտրություններում կուսակցության կողմից որպես թեկնածու առաջադրվելու համար:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Միսսիսիպիի ընտրություններում հաղթել է Քլինթոնը:
ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Դոնալդ Թրամփը հաղթել է երեքշաբթի կայացած կուսակցական փրայմերիզում Միչիգան ու Միսսիսիպի նահանգներում:

Նախնական հաշվարկներով, որը հրապարակել է Associated Press-ը, Միչիգանում երկրորդ տեղում Ջոն Քեյսիկն է:
Այդահո նահանգում, նախնական տվյալներով, առաջատարն է Թեդ Կրուսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031