Բաժիններ՝

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Բլատերի գործունեությանը վերաբերող փաստաթղթերն առգրավվել են

Շվեյցարիայի իշխանությունները Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կենտրոնական գրասենյակում խուզարկության ընթացքում առգրավել են կարևոր մի փաստաթուղթ, որը վկայում է Բլատերի ապօրինի գործարքի մասին: Այս մասին փոխանցում է sport.ru կայքը:

Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը այդ կազմակերպության միջոցներից 2 մլն շվեյցարական ֆրանկ է փոխանցել ՈՒԵՖԱ -ի նախկին նախագահ Միշել Պլատինիի հաշվին: Այս մասին հայտնում է Շվեյցարիայի դատախազության պաշտոնական կայքը:

Հաղորդվում է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնություն էր տվել խուզարկություն անցկացնել ֆեդերացիայի կենտրոնական գրասենյակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031