Բաժիններ՝

Կիևում ցուցարարները Ռուսաստանի դեսպանատան վրա յոդով սրվակներ ու քարեր են նետել

Այսօր մի քանի հարյուր մարդ է դարձյալ հավաքվել Կիևում Ռուսաստանի Դաշնության դեպանության հարևանությամբ, նրանք շինության վրա քարեր ու յոդով սրվակներ են նետել, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Կիևում ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Օլեգ Գրիշինին:

«Դեսպանության մոտ մոտ 200 մարդ է հավաքվել, նրանք շենքի ուղղությամբ են նետում քարեր ու լցնում յոդ»,- ասել է նա:

Ցուցարարներն արդեն երրորդ օրն է, ինչ պիկետ են անցկացնում՝ պահանջելով ազատել ուկրաինացի նախկին զինծառայող Նադեժդա Սավչենկոյին, ով Ռուսաստանում մեղադրվում է ռուս լրագրողների սպանության մեջ:

Ցուցարարների հետ ՌԴ դեսպանության մոտ է գնացել նաև Ռադայում «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն:

Բողոքի ակցիաները շարունակվում են մարտի 6-ից: Այդ ժամանակ անհայտ անձինք բեյսբոլի մականներով վնասել էին ռուսական դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենաները, ծուխ արձակող նռնակներ նետել շենքի ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031