
Մահացել է The Beatles խմբի լեգենդար պրոդյուսեր Ջորջ Մարտինը

90 տարեկան հասակում մահացել է բրիտանացի երաժշտական պրոդյուսեր Ջորջ Մարտինը, որին համաշխարհային ճանաչում բերեց նրա աշխատանքը The Beatles լեգենդար խմբի հետ: Այդ մասին հայտնել է խմբի նախկին թմբկահար Ռինգո Սթարը:
«Մենք կարոտելու ենք Ջորջ Մարտինին: Շնորհակալություն քո սիրո ու բարության համար, Ջորջ»,- գրել է նա իր Twitter-ում:՝
Ջորջ Մարտինն ամենատիտղոսավոր պրոդյուերներից մեկն էր պատմության մեջ: Նրա ակտիվում են 30 կոմպոզիցիաներ, որոնք հասել են բրիտանական հիթ-շքերթի գագաթին, եւ 23 երգեր, որոնք առաջին հորիզոնականներն են զբաղեցրել ամերիկյան չարտերում:
1996 թվականին Մարտինը ասպետ է կարգվել՝ թագուհու ձեռքից ստանալով Բրիտանական կայսրության շքանշանը: