Բաժիններ՝

Տեսանյութ՝ Բանգլադեշում կործանված «Ան-26» ինքնաթիռի աղետի վայրից

Բանգլադեշում դեռևս շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքներն այսօր առավոտյան Բենգալյան նեղուցում աղետի ենթարկված բեռնատար «Ան-26» ինքնաթիռի աղետի վայրում:

Հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է դեպքի վայրում աշխատում մի քանի նավ: Տեսագրությունում երևում են նաև ջրի մակերեսին երևացող ինքնաթիռի բեկորները:

Հիշեցնենք, որ ինքնաթիռը, որը պատկանել է True Aviation ընկերությանը, կործանվել է Երևանի ժամանակով ժ. 08.00-ին: Ավելի վաղ dnews24.com օնլայն պարբերականը հայտնել էր, թե ինքնաթիռում գտնվել է 4 ռուս: Ինքնաթիռն օգտագործվել է Կոկս-Բազար ու Ջեսոր քաղաքների միջև ծովախեցգետնի տեղափոխման նպատակով: 2 մարդ փրկվել է տեղի ձկնորսների ու փրկարարների կողմից ու տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես ավելի ուշ պարզվել է, նրանցից մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է:

ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, սակայն հերքել է ինքնաթիռում գտնվող չորս ռուսների մասին տեղեկությունը: Չիտագոնգում ՌԴ գլխավոր հյուպատոս Օլեգ Բոյկոն հայտնել է LifeNews-ի հետ զրույցում, որ ինքնաթիռում եղել են ոչ թե ռուսներ, այլ Ուկրաինայի քաղաքացիներ:

https://www.youtube.com/watch?v=Ohp0IZPE8QE

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս