Բաժիններ՝

Իրանն իրականացրել է բալիստիկ հրթիռների երկրորղ փորձարկումը

Իրանցի զինվորականներն իրականացրել են բալիստիկ հրթիռի երկրորդ թեսթային փորձարկումը, հայտնում է Reuters գործակալությունը:

Իրանական Tasnim գործակալության տեղեկություններով՝ իրականացվել է երկու հրթիռի գործարկում:

Նախօրեին հայտնի է դարձել, որ Իրանի Զինված ուժերն իրականացրել են բալիստիկ հրթիռի փորձնական գործարկում սեփական արտադրության հրթիռների փորձարկումների եզրափակիչ փուլի շրջանակում:

Ինչպես հայտարարել է Իրանի ռազմատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր-Ալի Հաջիզադեն, իրականացվել է մեծ, միջին ու փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների գործարկում Իրանի տարածքի տարբեր կետերից:

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ փորձարկումները չեն խախտում իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունները, սակայն խախտում են ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևը:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսը ձգտելու է հասնել Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների հրթիռների փորձարկումների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս