Բաժիններ՝

Վրաստանը պետք է դառնա անկախ երկիր՝ էլեկտրաէներգիայի տեսանկյունից. Կախա Կալաձե

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանն ունի իրական շանս՝ մոտ ապագայում դառնալ էլեկտրաէներգիայի տեսանկյունից անկախ երկիր, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Ցավոք, Վրաստանը որոշակի աստիճանով կախված է հարևան երկրներից, քանի որ հատկապես ձմռան ամիսներին, երբ երկրին հարկավոր է ավելի շատ էլեկտրաէներգիա, մենք ստիպված ենք լինում այն հավելյալ ներկրել հարևան երկներից՝ հաշվի առնելով այն, թե նրանցից որը կառաջարկի լավագույն գին: Այդ երկրներն են Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանը, սակայն իրականում մենք ունենք հնարավորություն, որ մոտ ապագայում Վրաստանը դառնա անկախ երկիր էլեկտրաէներգիայի տեսակետից»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Կալաձեի խոսքով՝ երկրում կան որոշակի ուժեր, որոնք դեմ են հանդես գալիս այդ ռեսուրսների յուրացմանը, որոնք իրականում ունի երկիրը:

«Ցավոք, երկրում կան որոշակի ուժեր, որոնք ընդդիմանում են անգամ այն ռեսուրսների օգտագործմանը, որոնցով մենք հպարտանում ենք՝ նոր հիդրաէլեկտրակայանների շինարարությանը, այս մասին խոսակցությունները տարվում են առանց փաստարկների:

Կարծում եմ՝ դա արվում է նպատակադրված, որպեսզի քննադատվի ոլորտը, սակայն երկրում կան մարդիկ, որոնք ողջունում են նման զգալի մասշտաբային ծրագրերը: Հարկավոր է ողջունել աշխատանքը, որն այդ ուղղությամբ ձեռնարկել են նախկին իշխանությունները»,- հայտարարել է վրացի նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս