Չինաստանը 50 օդանավակայան է կառուցելու

Չինաստանը ծրագրում է առաջիկա հինգ տարում (2016-2020 թթ.) կառուցել 50 նոր օդանավակայան: Այդ մասին հայտարարել է Չինաստանի տրանսպորտի նախարար Յան Չուանտանը:

Նրա խոսքով` նոր օդանավակայանների մեծ մասը կկառուցվեն երկրի կենտրոնական և արևմտյան շրջաններում:

Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, Չինաստանի իշխանությունները նախատեսում են զարգացնել տրանսպորտային ենթակառուցվածքներն այդ շրջաններում ոչ միայն օդանավակայանների, այլև ավտոճանապարհների կառուցման միջոցով:

Ավելի վաղ Չինաստանի կառավարության զեկույցում տեղեկացվել էր, որ այդ երկիրը զարգացման 13-րդ հնգամյա ծրագրով կավելացնի նաև արագընթաց երկաթուղային գծերի երկարությունը` 11 հազարից մինչև 30 հազար կիլոմետրի:

Երկաթգծերի կառուցման համար 2016 թվականին ներդրվելու է 800 միլիարդ յուան` 123 մլն դոլար: Միաժամանակ, երկաթուղային և ավտոտրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ընդհանուր ներդրումային ծրագիրը գնահատվում է 377 միլիարդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս