
2017 թվականի հունվարից Վրաստանում աջ ղեկով մեքենաների գրանցումը կդադարեցվի

Աջ ղեկով ավտոմեքենաների գրանցման արգելքը Վրաստանում կհետաձվի մինչև 2017 թվականի հունվար ամիսը, հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին: Այս մասին տեղեկացնում է sputnik-georgia-ն:
2015թ. դեկտեմբերին Վրաստանի խորհրդարան ներկայացվել էր օրինագծի փաթեթ, որի հեղինակը Վրաստանի ՆԳՆ-ն է: Այն նախատեսում է մի շարք նորամուծություններ:
Դրանցում պարունակվում էր առաջարկ՝ մարտի 1-ից դադարեցնել աջ ղեկ ունեցող մեքենաների գրանցումը: Տվյալ որոշումը բացասաբար էին ընկալել ինչպես վարորդները, այնպես էլ ավտոմեքենա ներկրողները, որոնք Վրաստանի ՆԳՆ-ից պահանջել էին իրենց բիզնեսի վերակազմավորման համար հավելյալ ժամանակ տրամադրել:
Խուցիշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է, որ որոշումը մինչև 2017 թվականի հունվարը հետաձգվել է ավտոներկրողների հետ բանակցությունների արդյունքում:
Երկրի ներքին գործերի նախարարությունը աջ ղեկով ավտոմեքենաների գրանցման արգելքը բացատրում է դրանց թվի կրիտիկական ավելացմամբ, ինչը որոշակի դժվարություններ է ստեղծում, քանի որ Վրաստանում երթևեկությունը ձախակողմյա է՝ հաշվարկված ձախ ղեկ ունեցող մեքենաների համար: