Աշխարհասփյուռ հայությունը ցնցված է Սիրիայի Քեսաբ քաղաքում և հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, որի արդյունքում թուրքական զինուժի գործողությունների պատճառով տեղաբնակ հայությունը կրկին տարհանվել է՝ Հայոց Ցեղասպանությունից գրեթե մեկ դար անց կրկին բռնելով գաղթի ճանապարհը:
Մարտի 21-22-ին Երևանում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվեց դասընթաց՝ «Քաղաքական մենեջմենթ և կուսակցական ռազմավարություն» խորագրով, որին մասնակցում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության 25 ներկայացուցիչն
ԱԺ պատգամավորների մեկ երրորրդի կողմից քիչ առաջ խորհրդարանին ներկայացվեց «Կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թթ. ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր, տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղեր, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի թանկացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռը ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեծելու մասին որոշման նախագիծը:
Ֆրանսիայում կայացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլը: «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել, որ իր ղեկավարած քաղաքական ուժը դրական արդյունքներ է արձանագրել ընտրությունների առաջին փուլում, ինչը կարող է վերջ դնել երկրում «երկբևեռ քաղաքական համակարգին»:
Այսօր Հաագայում մեկնարկում է միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովը, որին մասնակցելու են ավելի քան 50 երկրների նախագահներ և 5 միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։
«Եթե Ռոբերտ Քոչարյանը վարչապետի պաշտոնը վերցնի՝ իր կամ Ծառուկյանի դեմքով, կամ նույնիսկ` «իքս» դեմքով, այդ դեպքում Կառավարությունը կփոխվի, եթե ոչ, այդ չորս ուժերի միավորումը կլինի հերթական պրոցեսը, որը կկանխվի և հասարակության մեջ ապատիայի պրոցեսը կխորացնի»:
«ԵՄ-ն, նրա անդամ-երկրները եւ Ուկրաինան կստորագրեն Ասոցացման համաձայնագրի քաղաքական գլուխները: ԵՄ-ն եւ նրա անդամ-երկրները հավատարիմ են մնում Ասոցացման համաձայնագրի մնացած մասի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը, որը քաղաքական գլուխների հետ մեկտեղ միասնական գործիք է ձեւավորում»:
Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
«Ինձ ուղղեցին այսօր՝ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է: Եվ այնուամենայնիվ, մենք խնդրի խաղաղ լուծում ենք ցանկանում բոլոր կողմերի համար»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին:
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա:
Մարտի 21-ին հրապարկված դիմումն ամերիկացիներին կոչ է անում քվեարկել Ալյասկայի Ռուսաստանին միանալու օգտին, «քանի որ սիբիրցի ռուսների խմբերը նախկինում անցել են Բերինգի նեղուցն ու հաստատվել Ալեուտյան արխիպելագում»:
Վարչապետ Արսենի Յացենյուկի հարցին, թե պատրաստ է արդյոք ՆԳՆ-ն ընդունել Յանուկովիչին, Ավակովը պատասխանել է. «Մենք պատրաստ ենք ընդունել Յանուկովիչին, եւ դրա համար ամեն ինչ կա»:
Դատական փորձաքննությունների ազգային բյուրոյի դատաբժշկական փորձաքննության բաժնի նախկին պետ Չաչուան մեղադրվում է ծառայողական անփութության եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:
«Ղրիմը դե ֆակտո դարձել է Ռուսաստանի մաս: Իրավիճակը զարգանում է դե ֆակտո: Եւ մենք կլինենք Ռուսաստանի Դաշնության հետ: Ինչ կլինի դե յուրե` դա կլինի հետո»,-հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մինչ մարտի 29-ը Ղրիմում եւ Սեւաստոպոլում Ռուսաստանի գործադիր իշխանության տարածքային մարմիններ ստեղծել:
Հերթական անգամ գործող իշխանությունը կանգնել է Քոչարյանի կողմից եկող վտանգի կամ սպառնալիքի առաջ: Կրկին տասնյակ վարկածներ են առաջ քաշվում, բազմաթիվ վերլուծություններ են ներկայացվում, թե ինչու, ինչպես և երբ Քոչարյանը կվերցնի իշխանությունը և այլն:
Հեյգը հայտարարել է, որ Ղրիմի միավորումից հետո Մեծ Բրիտանիան եւ նրա դաշնակիցները Ռուսաստանի համար «նոր գործընկերություն» պետք է կառուցեն:
Ներկայումս Ասադի տապալումն անխուսափելի չէ, ինչպես որ շատերին թվում էր մեկ տարի առաջ:
Ինչպես ընդդիմությունն է փորձում իշխանության դեմ պայքարում ունենալ Ռուսաստանի իշխանության աջակցությունը, այնպես էլ Հայաստանի իշխանությունն ընդդիմությանը ճնշելու և նրան որպես մրցակից վերացնելու հարցում փորձում է ստանալ ռուսական իշխանության թույլտվությունը:
Շվեյցարիայի Արդարադատության Դաշնային Գրասենյակը դիմել է Եվրոպայի Մարդու Իրավունքների Դատարանին (ԵՄԻԴ)՝ վերանայելու Դոգյու Փերինչեքի գործը, համաձայն որի՝ ԵՄԻԴԸ-ը որոշել է, որ Ցեղասպանության փաստը ժխտելու համար Շվեյցարական դատարանների կողմից ֆինանսական և քրեական պատասխանատվության ենթարկող վճիռները մարդու ազատ արտահայտվելու իրավունքը սահմանափակող գործողություններ են:
Առաջին հերթին` մենք ուզում ենք Ռուսաստանին հղել հստակ ուղերձ, որ Ռուսաստանի գործողություններն անընդունելի են մեզ համար և հակասում են միջազգային իրավունքին:
Բացի այդ, կարող են նոր պետական տոներ առաջարկվել, օրինակ` փետրվարի 20-ը կարող է նշվել որպես Ազատության օր` ի հիշատակ Մայդանի հերոսների:
Խորհրդարանական քառյակի մեսիջը քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներին պարզ էր ու բացահայտ. առանց ձեզ էլ մենք կարող ենք հրապարակ լցնել, իսկ առանց մեզ դուք ընդամենը պետք է բավարարվեք կիսադատարկ հրապարակով:
Ես խիստ չեմ արտահայտվել, ես մարտի 1-ին շատ կոնկրետ եմ արտահայտվել հարգարժան դեսպանի՝ կուտակայինի մասով արված արտահայտությունների առնչությամբ: Հիմա էլ եմ ասում, որ ընդհանրապես որևէ երկրի դեսպանի խնդիրը չէ Հայաստանի ներսում կուտակային բարեփոխումների մասին խոսելը:
Ուկրաինայի իրավապահները էներգետիկայի նախկին նախարար Էդուարդ Ստավիցկու բնակարանում 42 կգ ոսկի եւ 5 մլն դոլար են հայտնաբերել:
Այս բազմահազարանոց միտինգը ցույց է տալիս, որ եթե մենք մեկ բռունցք լինենք, կկարողանանք հաղթել ցանկացած դժվարություն և ՍԴ միջոցով մեր երկրում կստեղծենք ժողովրդի իշխանություն, կձևավորենք մի կարևոր նախադեպ, որ հայ քաղաքացին կարողանալու է իրացնել իր իշխանությունը սեփական հայրենիքում:
«Երբ մենք գնում ենք այդեն այդ ձևակերպումներին` «ոչ թալանին» և այլն, այստեղ ես ստիպված եմ տալ քաղաքական պատասխան և հարցը լինելու է քաղաքական: Բնական է, որ միշտ ընդդիմությունն է գոռում`«ոչ թալանին», «ոչ կոռուպցիային»: Իմ վերջին հարցազրույցում ես նշել էի` եթե կուտակային համակարգին դեմ նախաձեռնության կողմից էս, էս կետերի շուրջ կա որևէ զիջում, բանակցություն, քննարկում, մենք պատրաստ ենք գալ, նստել, քննարկել»:
«Կուտակայինի հետ կապված որևէ բացատրություն չեմ կարող տալ, որովհետև տնտեսագետ չեմ, գլխի եմ ընկնում, որ վատ է ու մի բան գիտեմ, որ 40 տարով փող տալ գող-ավազակին չի կարելի: Մի ժողովրդի զավակ եմ, որն ունի խոսք՝ յա էշը կմեռնի, յա էշատերը: Դժվար, տխուր է այդպես ապրելը, երբ էշը կարող է սատկել»,- նշեց նա:
«Մենք համաձայն չենք այն ձևակերպմանը, որ Ղրիմի հանրաքվեն մարդկանց ազատ կամարտահայտման դրսևորում էր: Բայց մենք նաև գիտենք, որ նախագահ Սարգսյանը հղում է կատարել ՄԱԿ-ի կանոնադրությանը և կարևորել, որ ճգնաժամը պետք է լուծվի միջազգային իրավունքին համաձայն: Ուստի մենք ողջունում ենք Հայաստանի դիրքորոշման այս հատվածը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը` անդրադառնալով Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնած դիրքորոշմանը: Դեսպանը հիշեցրել է Միացյալ Թագավորության վարչապետի և արտգործնախարարի հայտարարությունները, որ Բրիտանիան չի ճանաչում Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները: