ԵՄ-ն չի քննարկում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման հարցը. mediamax.am

Մեդիամաքս: Եվրոպական Միությունը չի քննարկում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման հարցը:

Այդ մասին է վկայում ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Քոչիյանչիչի պատասխանը Մեդիամաքս-ի հարցին:

Մեդիամաքս-ը դիմել էր Մայա Քոչիյանչիչին` խնդրելով մեկնաբանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելու ԵՄ որոշումը «հնարավորությունների պատուհան» է բացում Հայաստանի համար:

Ի պատասխան` Մայա Քոչիյանչիչն առաջարկել է ծանոթանալ նախորդ շաբաթ ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հայտարարությանը, որում, մասնավորապես, ասվում է.

«ԵՄ-ն, նրա անդամ-երկրները եւ Ուկրաինան կստորագրեն Ասոցացման համաձայնագրի քաղաքական գլուխները: ԵՄ-ն եւ նրա անդամ-երկրները հավատարիմ են մնում Ասոցացման համաձայնագրի մնացած մասի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը, որը քաղաքական գլուխների հետ մեկտեղ միասնական գործիք է ձեւավորում»:

Մանրամասներն` այստեղ

Տեսանյութեր

Լրահոս