Բաժիններ՝

Օբաման ժամանեց Հաագա

Այսօր Հաագայում մեկնարկում է միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովը, որին մասնակցելու են ավելի քան 50 երկրների նախագահներ և 5 միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։ Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հաագա են մեկնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Քիչ առաջ Հաագայի օդանավակայնում վայրէջք կատարեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ինքնաթիռը: Գագաթնաժողովի առանցքային հարցը լինելու է ուկրաինական ճգնաժամը ու դրա հաղթահարման ուղիների քննարկումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս