Բաժիններ՝

ԵՄ-ի 11 երկրների և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը չեղարկվել է Անկարայի ահաբեկչության պատճառով

Միգրացիայի եւ Սիրիայի իրադրության շուրջ ԵՄ-ի 11 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների եւ Թուրքիայի վարչապետի միջեւ փետրվարի 18-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չեղյալ է հայտարարված Անկարայում կատարված ահաբեկչական գործողության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է եվրոպական մի աղբյուր:

«Հանդիպումը, որին պետք է մասնակցեր Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավիթօղլուն, չի կայանա Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատճառով: Թուրքիայի վարչապետի այցը չեղարկված է»,- հայտնել է նա:

Անկարայում զինվորականների փոխադրող ավտոբուսի մոտ ականապատված ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով զոհվել է 28, վիրավորվել՝ 61 մարդ: Առայժմ ոչ ոք չի ստանձնել այդ ահաբեկչության պատասխանատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս