Բաժիններ՝

Թուրքիան սիրիացի փախստականներին վրա ավելի քան 10 մլրդ դոլար է ծախսել. Էրդողան

Թուրքիան սիրիացի փախստականներին պահելու վրա ավելի քան 10 միլիարդ դոլար է ծախսել: Ինչպես հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանի խոսքով՝ չնայած այն բանին, որ Թուրքիան ամեն կերպ աջակցում է սիրիացի փախստականներին, համաշխարհային հանրությունը դրա վրա աչքերն է փակում:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ Ռուսաստանի ավիահարվածների հետևանքով Թուրքիայում փախստականների նոր ալիք կարող է սկսվել:
Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվում է 2 մլն սիրիացի փախստական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս