Բաժիններ՝

Թուրքիան չի դադարեցնի հրետանային հարվածները Սիրիայի քրդերի դիրքերին. Էրդողան

Թուրքիան պատասխանելու է Սիրիայից եկող իր սահմանների սպառնալիքներին: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում՝ հանդես գալով շրջանային ղեկավարների ներկայացուցիչների առաջ:

«Մեզ ասում են՝ դադարեցրեք հրետանային հարվածները՝ ուղղված «Դեմոկրատական միություն» կուսակցության ու «Ժողովրդական պաշտպանության» ուժերի դեմ: Կներեք, բայց մենք դրա մասին անգամ չենք էլ մտածում: Ով էլ Թուրքիայի ուղղությամբ ականանետերից արկեր արձակի, ավելի շատ պատասխան կստանա մեր կողմից»,- ասել է նա:

Էրդողանը նաև հայտարարել է, թե «Թուրքիան չի թույլատրի, որ իր հարավային սահմանի մոտ նոր Քանդիլ (քրդական շրջան Հյուսիսային Իրաքում) առաջանա»:
Նա նաև հավելել է, թե նրանք, ովքեր կապ չեն տեսնում «Դեմոկրատական միության» ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության միջև, ագրեսիա են ցուցաբերում Թուրքիայի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս