Զուրաբյանի խորհուրդը՝ ՀՀԿ-ին. «Եթե ուզում են սաղ մնալ, թող ՀՅԴ-ի հետ դաշինքի մեջ չմտնեն»

«Ես էլ ՀՀԿ-ականների տեղը շատ երկար կմտածեի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության մասին՝ այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա ՀՀԿ-ականներին խորհուրդ տվեց երկար մտածել՝ ՀՅԴ-ի հետ դաշինքի մեջ մտնելուց առաջ, բայց հույս հայտնեց, որ ՀՀԿ-ն իր խորհրդին չի հետևի. «ՀՅԴ-ն բազմամյա կուսակցություն է, պատմություն շատ է տեսել, ու դա ցույց է տվել մի բան, որ նախ՝ ՀՅԴ-ն այնպիսի ուժերից է, որոնք կործանարար դերակատարություն են ունեցել մարդկության պատմության համար: Նրանց առաջին դաշինքը եղել է երիտթուրքերի հետ, ՀՅԴ-ի մեկ այլ դաշնակից էլ եղել է նացիստական Գերմանիան: Հիմա գուցե ՀՀԿ-ից ազատվելու ճանապարհը սա՞ է: Եթե ուզում են սաղ մնալ, թող այդ դաշինքի մեջ չմտնեն, բայց ես կուզեմ՝ իմ խորհրդից չօգտվեն, ու մտնեն այդ դաշինքի մեջ»:

Հարցին՝ այդ դեպքում ՀԱԿ-ը եռյակ-քառյակի շրջանակներում ինչպե՞ս համագործակցեց ՀՅԴ-ի հետ, Լ. Զուրաբյանն այսպես պատասխանեց. «Քառյակը երբեք չի եղել դաշինք, մենք ՀՅԴ-ի հետ չենք դաշնակցել, դա եղել է խորհրդարանական համագործակցություն որոշ հարցերի շուրջ»:

Տեսանյութեր

Լրահոս