Բաժիններ՝

Անկարայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 28-ի

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 17-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի: Այս մասին հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը՝ նշելով, որ վիրավորների թիվը 61-ն է:

Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից, ցամաքային, ծովային և օդային ուժերի հրամանատարության նստավայրերից, մեջլիսից, կառավարության կենտրոնական շենքից և ներքին գործերի նախարարությունից 200 մետր հեռավորության վրա: Զինվորական անձնակազմին տեղափոխող ավտոբուսը կարմիր լույսի տակ կանգնած է եղել, երբ մեկ այլ ականապատված մեքենա է պայթել այդ վայրում:

Թուրքիայի հետախուզական կառույցները կատարվածի պատասխանատու են հայտարարել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK): Նրանք դեռ մեկ շաբաթ առաջ Անկարայի և Ստամբուլի անվտանգության մարմիններին տեղեկացրել էին ականապատ մեքենայով հնարավոր պայթյունի մասին:

Ահաբեկչությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել փետրվարի 18-ին նախատեսված այցն Ադրբեջան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29