Բաժիններ՝

Իրանն ու Ճապոնիան կարող են համատեղ ԱԷԿ կառուցել

Իրանը պատրաստ է համագործակցություն ծավալել Ճապոնիայի հետ 100 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի շինարարության ոլորտում, հայտարարել է Իրանի ատոմային էներգետիկայի ղեկավար Ալի Աքբար Սալեհին, հայտնում է իրանական Fars գործակալությունը:

Երեկ Սալեհին Թեհրանում հանդիպել է Ճապոնիայի վարչապետի օգնական Կացուկի Կավայիի հետ: Բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են Իրանի վրայից արևմտյան պատժամիջոցների չեղարկումից հետո երկկողմ համագործակցության զարգացման հնարավոր տարբերակներ:

Գործակալության հաղորդմամբ՝ Սալեհին ու Կավային քննարկել են գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության, ինչպես նաև խաղաղ ատոմին վերաբերող հարցեր ու խոսել Իրանում փոքր հզորության ատոմակայանների շինարարության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29