«Անօգնականության մասին ելույթ էր». Զուրաբյանը՝ նախագահի ելույթի մասին

«Միգուցե մեր պատկերացումները գեղեցկության մասին մի քիչ տարբերվում են, բայց ես ոչ մի գեղեցիկ բան չտեսա այդ ելույթի մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով ՀՀ նախագահի փետրվարի 12-ին ունեցած ելույթի մասին:

Լ. Զուրաբյանի խոսքով՝ ինքը տեսավ «դատարկ, ոչինչ չասող ճամարտակություններ մի մարդու կողմից, որը խոսում է ժողովրդավարական, արդար ընտրությունների մասին՝ այն բանից հետո, երբ երկու ամիս առաջ ինքն է ամենադաժան կերպով մերժել ժողովրդի կամարտահայտությունը». «Հիմա ո՞նց կարելի է դա գեղեցիկ համարել, որևէ նոր գաղափար չկար, դա, ըստ էության, անօգնականության մասին ելույթ էր, նա ոչ մի ծրագիր չէր ներկայացնում, ոչ մի առաջարկ չէր անում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29