Բաժիններ՝

Թրամփը պատասխանել է Օբամայի քննադատությանը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պատասխանել է Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Բարաք Օբամայի՝ իր հասցեին ուղղված քննադատությանը:

Կալիֆոռնիայում հանդես գալով ԱՄՆ-ԱՍԵԱՆ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում՝ Օբաման հայտարարել է, թե չէր ցանկանա, որ Թրամփը դառնա ԱՄՆ-ի նոր նախագահ: «Դա ոչ ռեալիթի-շոու է, ոչ Էլ շուկայավարություն: Դա գովազդ չէ: Ես կարծում եմ՝ մարդիկ հասկանում են, որ նախագահ լինելը լուրջ աշխատանք Է»,-ասել Է դեմոկրատ նախագահը, որը հաջորդ տարվա հունվարին թողնում Է իր պաշտոնը:

«Նախագահի պաշտոնում նրա աշխատանքը նողկալի է: Նայեցեք մեր բյուջեներին, մեր ծախսերին: Մենք չենք կարողանում գլուխ հանել «Իսլամական պետությունից»: Օբամայի առողջապահության բարեփոխումը պարզապես ահավոր է: Ժամանակն է վերջ դնել դրան»,- հայտարարել է Թրամփը:

Հանրապետական գործարարը հավելել է, որ ԱՄՆ-ի սահմաններն սկսել են նմանվել «շվեյցարական պանրին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս