ԱՄՆ նախագահը 80 տարում առաջին անգամ կայցելի Կուբա
Սպիտակ տունը նախապատրաստում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Կուբա, հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում կատարելով անանուն աղբյուրներին:
Օբամայի՝ Կուբա կատարելիք այցի մասին տեղեկությունը հաստատում է Reuters-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Տեղեկությունը հաստատել է նաև Սպիտակ տունը, տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով ԱՄՆ նախագահի ադմինստրացիային:
Եթե ուղևորությունը տեղի ունենա, դա կլինի ԱՄՆ նախագահի առաջին այցը Կուբա՝ սկսած անցած դարի 20-ական թվականներից:
ABC-ի տեղեկություններով՝ այցի մասին կարող է հայտարարվել փետրվարի 18-ին Սպիտակ տանը՝ ճեպազրույցի ժամանակ: Ուղևորությունը պլանավորված է մարտի 21-22-ին Արգենտինա կատարելիք այցից առաջ:
Միակ նախագահը, որն այցելել է Կուբա՝ որպես ԱՄՆ նախագահ, եղել է Կալվին Քուլիջը: Վերջինս Կուբա է այցելել 1928 թվականին:
Կուբա է այցելել 2002թ. նաև Ջիմի Քարտերը, ով ԱՄՆ-ի նախագահն էր 1977-1981 թվականներին: