Մեդվեդևը գալիս է Հայաստան. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Մարտ-ապրիլին ՀՀ կժամանի ՌԴ վարչապետ Մեդվեդևը։ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը երեկ մեր թղթակցին հայտնել Է, որ ԵՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա ՀՀ-ում։ «Նախնական պայմանավորվածության համաձայն, նիստը տեղի կունենա մարտ-ապրիլ ամիսներին։ Այժմ անդամ երկրների վարչապետների հետ համաձայնեցվում Է նիստի կոնկրետ ժամկետը»,- ասել Է Կարայանը։

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերին Գրոդնոյում տեղի ունեցած միջկառավարական խորհրդի 2-րդ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդամ երկրների վարչապետներին հրավիրել Էր հաջորդ նիստը Հայաստանում անցկացնել։ Առաջարկն ընդունվել Էր։ Ավելի ուշ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողներին հայտնել Էր, որ այդ նիստը Երևանում կանցկացվի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին, ինչը, սակայն, այդպես Էլ տեղի չունեցավ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29