Բաժիններ՝

Աշխարհի առաջատար տնտեսագետները կոչ են անում վերացնել օֆշորները

Ավելի քան 300 տնտեսագետ դիմում է ստորագրել՝ ուղղված Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին ու մյուս երկրների ղեկավարներին, որտեղ խոսվում է օֆշորային գոտիների գործունեության դադարեցման անհրաժեշտության մասին, հայտնում է BBC-ն:

Նամակում ընդգծվում է, որ օֆշորները մեծացնում են կոռուպցիայի մակարդակն աշխարհում և օգնում են միջազգային կորպորացիաներին այլոց հաշվին ստանալ ֆինանսական եկամուտներ:

Փաստաթուղթը հրապարակվել է Լոնդոնում այդ շաբաթ բացվող կոռուպցիայի դեմ պայքարի համաժողովի նախօրեին:

Դիմումը ստորագրել են նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր Անգուս Դիթոնը, ԱՄՀ-ի նախկին գլխավոր տնտեսագետ Օլիվիե Բլանշարն ու Սասեքսի համալսարանի պրոֆեսոր Մարիանա Մացուկատոն:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ պանամական Mossaсk Fonseca իրավաբանական ընկերության միլիոնավոր փաստաթղթերը գրավեցին բոլորի ուշադրությունը օֆշորների գործունեության նկատմամբ:

Դրանցում նշվում է, որ Mossack Fonseca-ն մի շարք դեպքերում օգնել է հաճախորդներին փող լվանալ, խուսափել պատժամիջոցներից և հարկեր վճարելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031