«Առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Արցախի և Հայաստանի՝ չկա հայ ազգը». Ռուբեն Վարդանյան

Չորս օրվա պատերազմը ցույց տվեց առաջինը, որ մենք՝ որպես ազգ, կարող ենք միանգամից միանալ իրար և կարող ենք միանգամից անել ամեն ինչ, որ չնայած և´ զոհերին, և´ շատ դժվարություններին, և´ շատ լուրջ հարցերին, որ պետք է պատասխանենք, մենք կարող ենք պայքարել և կարող ենք մեր հույսը դնել միայն մեզ վրա:

Մեր ազգը պետք է ամեն ինչ անի, որ այս հաղթանակը ժամանակավոր չլինի, այլ լինի այն ֆունդամենտը, որը մեզ թույլ է տալու առաջ նայել՝ դեպի ապագա 50-100 տարիները: Առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Արցախի և Հայաստանի՝ չկա հայ ազգը:

Երբ պատերազմ է, դու հասկանում ես՝ ունես ղեկավար, որի շուրջ պիտի միանաս, և ղեկավարը գլխավոր ղեկավարն է մեր բանակի` ազգի: Նրա շուրջը պիտի միանանք»,- ասում է «Սկոլկովո» բիզնես դպրոցի հիմնադիր, IdeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն «Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Բանաձև» հաղորդաշարի հետ զրույցում՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմին ու դրանից քաղած դասերին:

Խոսելով Արցախում իրականացվող ծրագրերի մասին՝ Ռուբեն Վարդանյանն ասում է, որ պատրաստ է աջակցել ԼՂՀ և ՀՀ ղեկավարությանը՝ Արցախի պաշտպանության հարցում։

«Եվ ինչ-որ հարցեր, եթե պետք լինի, մենք միշտ էլ կանգնած ենք նրանց կողքին: Այդ կողմից ես չեմ տեսնում գաղափար, որ մեկ մարդը պետք է անի: Առաջին հերթին՝ ղեկավարությունն է պատասխանատվություն կրում ընդհանուր հայ ազգի պաշտպանության համար: Այդ պատասխանատվությունը կրելն է նրանց իրավունք տալիս, որ նրանք ինչ-որ բաներ էլ պահանջեն: Դրա համար պետք է հասկանանք, որ Արցախի պաշտպանությունը Բակո Սահակյանի և Սերժ Ազատի Սարգսյանի պարտականությունն ու ուժն է, որ իրենք պետք է օգտագործեն և՛ սփյուռքի, և՛ Հայաստանի, և՛ հայ ազգի ուժը, որպեսզի այդ պաշտպանությունը լինի հաջող և կտրուկ»,- ընդգծել է նա:

Տեսանյութեր

Լրահոս