Հյուսիսային Կորեան երկրից արտաքսել է BBC-ի նկարահանող խմբին
BBC-ի թղթակից Ռուպերթ Ուինգֆիլդ-Հեյզն ու նկարահանող խումբը ձերբակալվել են Փխենյանում ու արտաքսվելու երկրից Հյուսիսային Կորեայի մասին ռեպորտաժի համար, որն արվել էր Կորեայի Աշխատանքային կուսակցության համագումարի նախօրեին, հայտնում է BBC-ն:
Ուրբաթ Հեյզը ձերբակալվել էր պրոդյուսեր Մարիա Բիրնի և օպերատոր Մեթյու Գոդարի հետ այն պահին, երբ պատրաստվում էին հեռանալ Հյուսիսային Կորեայից:
Հեյզին հարցաքննել են 8 ժամ, ինչից հետո նրան ստիպել են ստորագրել արձանագրություն, ապա նկարահանող խմբին ուղեկցել են օդանավակայան:
BBC-ի թղթակից Սթիվեն Էվանսը, ով մինչ այժմ Փխենյանում է, հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան դժգոհ է եղել նրանից, թե ինչպես է նկարահանող խումբը լուսաբանել մայրաքաղաքի կյանքը: