ՌԴ ԱԳՆ-ում երեկ կայացած ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս կատարած հայտարարությունն այն մասին, որ ներկայումս քննարկվում է Հայաստանի մասնակցությունը Սիրիայում իրականացվող մարդասիրական գործողություններին:
Թուրքիայի Վան նահանգում հնագետները հայտնաբերել են 2800 տարվա վաղեմություն ունեցող քաղաքային կոյուղատարի համակարգ, որը պատկանել է Ուրարտուի թագավորությանը:
«Հայաստանը մի երկիր է, որն ուզում է ապրել հարեւանների հետ խաղաղության մեջ եւ հույս ունեմ որոշ պահի մեզ կհաջողվի դրան հասնել»,- ասել է հայ-ամերիկյան խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալլոնը:
«Էլի անեին, բայց ոչ այս ձևով։ Սա գողության նման է, հետին դռնից մտնելը գողություն է։ Նախ՝ արտահերթն ամենավատ մեթոդն է, որովհետև արտահերթի ամբողջ մեխանիզմը թույլ չի տալիս մարդկանց նորմալ ծանոթանալ, քննարկել նախագիծը, երկրորդ՝ աննախադեպ է նաև այն, որ ՀՕ-ի ամբողջական տարբերակը գրեթե մինչև ընդունումը չկար»։
«Վտանգի տակ կարող է հայտնվել Ուկրաինայի շուրջ Մինսկի գործընթացը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով «Բոինգի» կործանման վերաբերյալ Հոլանդիայում հրապարակված Միջազգային քննչական խմբի եզրակացությանը։
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի կարողությունը մեկ տարում նվազել է 800 միլիոն դոլարով՝ կազմելով 3,7 միլիարդ դոլար: Այս մասին իր էլեկտրոնային տարբերակում հայտնել է Forbes հանդեսը:
Համաշխարհային լրատվության հիմնական թեման Իսրայելի 9-րդ նախագահ Շիմոն Պերեսի մահվան գույժն է ու կենսագրությունը: Ու դա զարմանալի չէ: Նրան սովորական քաղաքական դեմք չես համարի: Շատերի համար նա պետությանն ու ազգին ծառայած գործչի մարմնավորում է:
«Հայաստանը պետք է հետապնդի ՌԴ-ի հետ իր հարաբերությունները վերափոխելու քաղաքականություն, նվաճելով ավելի մեծ հարգանք և ավելի շատ դիվիդենտներ ՌԴ-ի աչքում` այն պարզ պատճառով, որ ՀՀ-ն միակ վստահելի գործընկերն է այս տարածաշրջանում, միակ երկիրը, որը տեղակայել է ռուսական ռազմական բազա, միակ երկիրն այս տարածաշրջանում, որը և՛ ԵՏՄ, և՛ ՀԱՊԿ անդամ է»։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը սեպտեմբերի 29-ին հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Սեպտեմբերի 23-ից ի վեր Հալեպի՝ զինյալների կողմից վերահսկվող արեւելյան թաղամասերում, որոնց վրա հարձակում են ծավալել կառավարամետ ուժերը, զոհվել է առնազն 96 երեխա, եւս 223-ը վերքեր են ստացել: Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):
Ներկայիս կառավարության գործունեության համար Հայաստանի հանրապետական կուսակցությունը կրում է ամբողջական պատասխանատվություն:
«Արևմուտքը տեսնում է, որ այս տարիներին իր համակիրների, իր մոդելի ուղղությամբ մտածողների և այն գնահատողների թիվը 5-8%-ից դարձել է 35-40%: Իսկ դա լուրջ ձեռքբերում է, և իրենք ուզում են այդ արդյունքն ամրացնել»:
Պաշտպանության նախարար Էշթըն Քարթերն այս զենքերի արդիականացումը համարում է Պենտագոնի առջեւ դրված թիվ մեկ առաջադրանքը, ում խոսքերով, միջուկային առաքելությունն Ամերիկայի անվտանգության հիմնաքարերից մեկն է։
Հարցին, թե սա որևէ կերպ կարո՞ղ է անդրադառնալ Հայաստան-Եվրոպական միություն նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների վրա՝ հաշվի առնելով դրանում Մոսկվայի գործոնը, ասաց. «Ոչ»։
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը 2017 թվականի տնտեսական և սոցիալական զարգացման կանխատեսման ցուցանիշի համաձայն՝ կանխատեսում է, որ 2017 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը կազմելու է 1 տոկոս կամ էլ 61.4 միլիարդ մանաթ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի խոչընդոտի իր դուստրերի՝ բանակում ծառայելու ցանկությանը։
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ ԵՏՄ-ին միանալը ոչ թե Հայաստանի անվտանգության, այլ վտանգի մակարդակի բարձրացում ապահովող քայլ էր։
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Google որոնիչին մեղադրել է իր մրցակցուհի Հիլարի Քլինթոնի վերաբերյալ վատ նորությունները մաղելու մեջ, տեղեկացնում է BBC-ն:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանդիպումը Վանաձորում (ուղիղ)
Լուսավոր Հայաստան կուսակցության հանրահավաքը՝ Վանաձորում:
Ռուսաստանը զբաղեցրել է վերջին տեղը առողջապահական համակարգի արդյունավետության միջազգային վարկանշային աղյուսակում, որը կազմել է Bloomberg գործակալությունը։
Ուկրաինայի խոշորագույն օդանավակայանը՝ «Բորիսպոլը», բախվում է դժվարությունների՝ կապված ուղևորների ուղեբեռների գողությունների խոչընդոտման հետ, հայտարարել է օդանավակայանի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Եվգենի Դիխնեն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը առաջարկել է 3 ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում սահմանվել է հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից հետո։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել շրջանային իշխանությունների ներկայացուցիչների առաջ, տեղեկացնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը։
Դեռ հայտնի չէ, թե ինչ մակարդակով Հայաստանի Հանրապետությունը ներկա կգտնվի Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորությանը։ 168.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանն ասաց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի հուղարկավորությանը։
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դիվանագիտական խողովակներով ստացել է թույլտվություն՝ հետազոտական աշխատանքներ իրականացնել Թուրքիայի տարածքային ջրերում «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի երկու ճյուղերի համար։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով ռուսական ընկերության մամուլի հաղորդագրությանը։
Թուրքիայի փոխարտգործնախարարի պաշտոնում նշանակվել է ԱԳՆ Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական Ումիթ Յալչընը:
Թուրքիայում 12 հեռուստաալիք է փակվել։ Պատճառները, որոնց համար դադարեցվել է դրանց հեռարձակումը, եղել են մեղադրանքները, թե հեռուստաալիքները վարել են հակապետական գործունեություն և իրականացրել են «Քրդական աշխատավորական» կուսակցության քարոզչություն։
Ուկրաինայի արևելքում խոցված Malaysia Airlines-ի Boeing 777-ի կործանման մեղավորների որոնման քննչական աշխատանքը անհրաժեշտ է ավարտել, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն և հանձնվեն արդարադատությանը։
Ամերիկացի երգչուհի Մադոննան Facebook-ում գրառում է հրապարակել Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հիշատակին: Նա գրառումն ուղեկցել է երեք նկարներով, որոնցից մեկը պատկերում է արգենտինական դրոշը:
«Հայկական բանակի փամփուշտները ռուսական են, գազը ռուսական է, երկաթուղին ռուսական է, հեռահաղորդակցությունները ռուսական են: Ո՞վ է դրանում մեղավոր: Ռուսաստա՞նը: Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող, և արտերկիր չվերթների մեծ մասն իրականացվում է Ռուսաստանի միջոցով: Ռուսաստա՞նն է փակել «Արմավիան»,- հարց է տվել Սմբատյանը՝ միաժամանակ նշելով, որ Ռուսաստան այլևս առաջվանը չէ, և պետք է նորովի կառուցել հարաբերությունները՝ այլևս հանդես չգալով «տվե՛ք մեզ ինչ որ բան» կերպարով: