Բաժիններ՝

Վանում հայտնաբերվել է Ուրարտուի թագավորության ժամանակների քաղաքային կոյուղի

Թուրքիայի Վան նահանգում հնագետները հայտնաբերել են 2800 տարվա վաղեմություն ունեցող քաղաքային կոյուղատարի համակարգ, որը պատկանել է Ուրարտուի թագավորությանը:

Ինչպես հայտնում է Hurriyet-ը, Վանի նահանգի Չավուշթեփե ամրոցում (Սարդուրիխինիլի, Հայկաբերդ) հնագետներն ամբողջությամբ հետազոտել են ջրահեռացման խողովակների ստորերկրյա համակարգը, որը կառուցվել է մի քանի դար առաջ:

Հնագետները հայտնաբերել են կոյուղու՝ 1 մ տրամագծով ճյուղավորված համակարգ: Այն պատրաստված է եղել իրար ամրացված քարերից ու անցել է քաղաքի տակով՝ մեծ խորության վրա:

Գիտնականները գտածոն անվանել են «ինժեներական հրաշք»:
«Ուրարտու պետության բնակիչները մանրամասն մտածել են՝ որտեղ և ինչ կառուցել: Նրանք բոլոր շինությունները կառուցել են նախագծին խստորեն համապատասխան: Երբ Ուրարտուի բնակիչները 2800 տարի առաջ ձեռնամուխ են եղել այս քաղաքի կառուցմանը, ղեկավարվել են խիստ կանոններով: Դա շատ կարևոր է մեզ համար: Մենք գործ ունենք ինժեներական հրաշքի հետ: Ուրարտուի բնակիչները շատ քաղաքակիրթ են եղել, նրանց պալատներն ունեցել են ջրային կոյուղատար համակարգ, որը մտահղացմամբ համեմատելի է ժամանակակցի հետ»,- հայտարարել է նահանգի համալսարանի հնագիտության բաժնի պրոֆեսոր Յուզյունջու Ռաֆետ Չավուշօղլուն:

Չավուշթեփե ամրոցը կառուցվել է Ուրարտուի թագավոր Սարդուրի 2-րդի կողմից Ք.ծ.ա. 764-734թթ.:

Ուրարտուի թագավորությունը գտնվել է Հայկական լեռնաշխարհում՝ Ք.ծ.ա. 9-6-րդ դարերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս