Twitter-ի օգտատերերին ապշեցրել է այն տեսագրությունը, որը Ճամայկայում օգտատեր Մորգան Էվիքը նկարահանել է ջրաբլրակի վրա։
Եվրոպայի MSC Cruises ընկերությունը հայտարարել է աշխարհում ամենամեծ ուղեւորատարողունակությամբ ճամփորդանավի կառուցման պլանների մասին:
Այս փուլում դժվար թե Ղարաբաղը կարողանա վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, իսկ ապագայում, եթե, հուսանք, երբևէ մենք խաղաղ պայմանավորվածություններ ձեռք բերենք, այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ներգրավումն այդ պայմանավորվածություններում ուղղակի անխուսափելի կլինի։
Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը ներկա է գտնվել Ավստրալիայում Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրեմիերային:
Իրանի մայրաքաղաք Թեհրանի մետրոպոլիտենում երկու գնացք բախվել են միմյանց, ինչի հետևանքով տուժել է 48 մարդ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է հաղթահարել միայն բանակցությունների միջոցով:
Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Էկա Միշվելաձեն անդրադարձել է Վրաստանում առևանգված և ներկայումս Բաքվի բանտում ազատազրկման մեջ գտնվող ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլըի գործին:
«Սուննի երկրները վաղուց էին ձգտում պատերազմ սկսել Իրանի դեմ: Կատարի շուրջ ստեղծված իրադրությունը, հնարավոր է, պարզապես առիթ է, որից նրանք որոշել են օգտվել»,- նշել է նա:
Մեծ Բրիտանիայում պահպանողականների ժողովրդականությունը նվազում է, հունիսի 8-ին նշանակված արտահերթ ընտրություններից հետո նրանք կարող են միայն 304 տեղ ստանալ խորհրդարանում:
«Վերջին 10 տարիներին մեծ թեմա կար՝ տառատեսակների լատինականացում եւ արաբականացում: Այժմ բոլորը ԱՊՀ տարածքում պետք է վերադառնան միասնական տառատեսակի՝ դա կիրիլիցան է, որովհետև, ինչպես ցույց են տալիս հարցումները, մեր մերձավոր արտասահմանի բնակիչները խոսում են կիրիլիցային կապվածության ու անհրաժեշտության մասին», ասել է Վասիլևան: ԱՊՀ երկրների կիրիլիցայից հրաժարվել են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ղազախստանը, որոնք սեփական այբուբեն չունեն:
Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Շամխանին հայտարարել է, որ վերջին երկու տարիներին Իրանը եւ ՌԴ-ն նոր դարաշրջան են սկսել երկու երկրների հարաբերություններում:
«Այն քաղաքականությունը, որն Իրանը որդեգրել և հետևողականորեն պաշտպանել է այս ամբողջ ընթացքում, շարունակելու է պաշտպանել։ Սա այն կետն է, որտեղ Իրանը չի գնա որևէ զիջման»։
Մոսուլի արեւմտյան արվարձանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից 163 խաղաղ բնակիչներ, ներառյալ երեխաներ են սպանվել քաղաքից հեռանալու փորձ կատարելիս:
ԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հայտնում է, որ հունիսի 5-ի գիշերը սեփական տանն անսպասելիորեն վախճանվել է ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինը: Նա 68 տարեկան էր:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մնում է քաղաքականության մեջ, պայքարելու է իշխանափոխության համար։ Նա նաև չի բացառում, որ խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել ֆորս մաժորի:
Անցած շաբաթ Վրաստանում տեղեկատվություն է տարածվել Թբիլիսիից Մուխթարլըի առեւանգման մասին:
Լոնդոնում կատարված հարձակման երրորդ մասնակիցն իտալա-մարոկոյական ծագում ունի, 2016 թվականին նրան ձերբակալել էին Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու փորձի ժամանակ:
Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել Կողբի «Արմաթ» լաբորատորիայում սովորող աշակերտների հետ: Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ շարունակվում է: Նախագահը Նոյեմբերյանից մեկնել է Բերդի տարածաշրջան:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին ստորագրել է հրամանագիր Վահե Ստեփանյանին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակելու վերաբերյալ:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին «Քաբուլի գործընթացը» միջազգային խորհրդաժողովում հայտարարել է, որ հաշտության վերջին հնարավորությունն է տալիս «Թալիբան» արմատական շարժման զինյալներին։սահմանափակված է ժամանակի առումով:
Չեխիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր չէ այլեւս Հունաստանից եւ Իտալիայից ժամանող միգրանտների ընդունել Եվրամիության բաժնեմասերի համաձայն:
Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Հանն առաջարկել է չեղարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ այս տարվա աշնանը նշանակված պետական այցը Մեծ Բրիտանիա:
Kansai Electric Power գործարկու ընկերությունը վերագործարկել է «Տակահամա» ատոմակայանի երրորդ ռեակտորը, ինչի մասին հայտնել էԿիոդո գործակալությունը:
«Բայց ընդհանուր առմամբ վտանգ կա, որ իսլամական ծայրահեղականությունը գլուխ է բարձրացնում։ Ես վտանգ տեսնում եմ Կովկասում։ Կովկասում շարունակաբար իսլամականների ակտիվության տենդենց է նկատվում»։
Լիբիական ծագմամբ մահապարտ ահաբեկիչ Սալման Աբեդին, որը 22 մարդ սպանեց Մաչեսթրում երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ, կապեր է ունեցել Բելգիայի հետ:
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) ընդդիմադիր դաշինքի զինված ջոկատները մտել են Ռաքա:
«Երբ Մանչեսթերում ահաբեկչություն եղավ, ես ասացի, որ հաջորդը կլինի այնտեղ, որտեղ ծայրահեղականները կունենան հնարավորություն, որտեղ անվտանգությունը թույլ կլինի, որտեղ երկրի իշխանությունը խնդիր կունենա վերահսկելու նման ծայրահեղականների գործողությունները»,- նկատեց արաբագետը:
«Իսկ պարբերաբար հրապարակվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք թե’ կուսակցության, թե’ իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»:
Մրցարշավորդուհի Քորթնի Ֆորսին հրաշքով է հաջողվել խուսափել լուրջ վնասվածքներից ավտոմոբիլի պայթելու հետեւանքով, որն այդ պահին սլանում էր ժամում ավելի քան 500 կիլոմետր արագությամբ, տեղեկացնում է The Star Daily-ին:
«Նախագահն ինձ պարզորոշ հասկանալ է տվել՝ չպետք է թույլ տալ, որ այն, ինչ տեղի է ունենում քաղաքականության ոլորտում, խանգարի ինձ կատարելու իմ աշխատանքը, որն այդ առումով հանձնարարված է: Նա շատ հստակ նշել է, որ մենք պետք է առաջընթացի հասնենք»,-հավելել է Թիլերսոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: