ԱՄՆ–ի հարվածներից հետո տարհանել են Իրանի մանկական ուռուցքաբանության կենտրոնի բուժառուներին
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող մանկական ուռուցքաբանության կենտրոնի մոտակայքին հասցված ամերիկյան հարվածներից հետո հիվանդանոցի ավելի քան 200 բուժառուի ստիպված են եղել տարհանել: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«ԱՄՆ-ի հարձակումից հետո Շահիդ Բաղայիի անվան հիվանդանոցից՝ Ահվազի մանկական ուռուցքաբանության կենտրոնից, տարհանվել է քիմիաթերապիա անցնող 211 բուժառու», – գրել է Բաղային X սոցցանցում։
Նա ընդգծել է` նման գործողությունները պատերազմական հանցագործություններ են։

