Հայաստանում ռուսաստանցի է ձերբակալվել օտարերկրյա օրդերով
Օմսկից Ալեքսանդր Երմակովը ձերբակալվել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում այս տարվա հունիսին՝ համակարգչային մեքենայությունների գործի շրջանակներում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ArmeniaSputnik-ին, այս պահի դրությամբ, չի հաջողվել պաշտոնական մեկնաբանություն ստանալ Հայաստանի իրավապահ մարմիններից։
Ավելի վաղ ռուսական տելեգրամյան ալիքներում տեղեկություն էր տարածվել, որ Օմսկից ռուսաստանցին արդեն 2 շաբաթ է, ինչ գտնվում է Հայաստանի քննչական մեկուսարանում։ Հղում անելով ռուսաստանցու հարազատներին՝ նշվում էր, որ Երմակովին շփոթել են ԱՄՆ հարցմամբ Ինտերպոլի կողմից փնտրվող նույնանուն հաքերի հետ։

