Բաժիններ՝

Հրդեհ է բռնկվել այն դամբարանում, որտեղ ամփոփվել է Ալի Խամենեիի մարմինը. ԶԼՄ

Իրանի հյուսիսարևելյան Մաշհադ քաղաքի Իմամ Ռեզայի դամբարանային համալիրում, որտեղ օրերս թաղվել էր երկրի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյիդ Ալի Խամենեին, այսօր կեսօրին հրդեհ է բռնկվել: Համալիրի տարածքը պատվել է խիտ ծխով։

Ըստ fararu.com վերլուծական-լրատվական կայքի` հրդեհը բռնկվել է արհեստանոցում, որը զբաղվում է «Ամիր ալ-Մումինին» (բարձրագույն ղեկավարության դամբարան) և «Ղադիր հրապարակ» մասշտաբային նախագծերի շրջանակում օբյեկտի վերակառուցման աշխատանքներով։ Պատճառը բիտումի և պլաստիկի բռնկումն է։

Հրդեհի մասին հաղորդումից անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել Մաշհադի հրշեջ ծառայության օպերատիվ ստորաբաժանումները։ Պարզվել է, որ կրակը տարածվել է 500 քմ մակերեսով տարածքում։ Հրշեջներն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել կրակը մեկուսացնելու և տարածումը կանխելու համար:

Զոհեր և տուժածներ չկան: Ճարտարապետական կառույցները նույնպես չեն տուժել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031