Իրանը հուսիներին հրահանգել է ԱՄՆ-ի կողմից հարվածների դեպքում փակել Բաբ էլ Մանդեբի նեղուցը. Reuters
Ըստ Reuters գործակալության՝ Իրանը հրահանգել է եմենյան հուսիներին փակել Բաբ էլ Մանդեբի նեղուցը, եթե Միացյալ Նահանգները հարվածներ հասցնեն իրանական էլեկտրակայաններին:
Գործակալության տվյալներով՝ հուսիներն արդեն իսկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են տեղակայել Բաբ էլ Մանդեբի նեղուցի մոտակայքում և սպասում են համապատասխան հրամանի:

