Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներն իրականացվեն, երկրի զինված ուժերը հարվածներ կհասցնեն տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին։
«Եթե ԱՄՆ նախագահի կողմից վերջերս հնչեցված սպառնալիքներն այդ երկրի բանակի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին իրականացվեն, ապա այն ամենն, ինչ անձեռնմխելի է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, այսինքն՝ ամբողջ ենթակառուցվածքը տարածաշրջանում, կոչնչացվի Իրանի զինված ուժերի հուժկու հարվածներով՝ այնպես որ հետք չի մնա դրանից», – ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որի բովանդակությունը հաղորդել է Իրանի Fars գործակալությունը։
Բանակից հայտնել են, որ Հորմուզի նեղուցը կարմիր գիծ է Իրանի համար, և երկիրը թույլ չի տա ԱՄՆ-ի միջամտությունը դրա կառավարմանը։

