Մեծ Բրիտանիայում մեկնարկել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները: Տեղական ժամանակով ժամը ուղիղ 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին) ամբողջ երկրում բացվել են ավելի քան 40 հազար ընտրական տեղամասեր:
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը մտահոգություն է հայտնել Թուրքիայում միջազգային Amensty International կազմակերպության ղեկավար, իրավաբան և իրավապաշտպան Թաներ Քըլըչի ձերբակալման առնչությամբ:
Պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում: Այդ մասին հայտնել է Կիեւի ոստիկանության խոսնակ Օկսանա Բլիշչիկը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունիսի 7-ին ընդունել է որոշում, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում, ինչպես նաև վերապատրաստելու է այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին:
ՊԵԿ-ում ուշագրավ փոխատեղումներ են իրականացվել: Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Սուրեն Ղազարյանը մի քանի օր առաջ ազատվել է պաշտոնից և տեղափոխվել մարզ՝ նշանակվելով Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետ:
«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջատարները խորհրդարան չանցնելուց հետո անգործ չեն մնացել։ Արթուր Բաղդասարյանն իր հավատարիմ թիմակիցիներից ամեն մեկին մի պաշտոնի է տեղավորել իրեն պատկանող կամ իր ղեկավարության ներքո գտնվող հիմնարկներում։
Դավիթ Տոնոյանը Արտակարգ իրավիճակների նախարար նշանակվեց այս տարվա փետրվարի 6-ին: Այս 4 ամիսների ընթացքում Պաշտպանության նախարարության համակարգից հասցրել է մոտ 240 աշխատակից «տեղափոխել» ԱԻՆ:
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զանգահարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքին և հայտնել, որ իրենց գերմանացի զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից Հորդանան տեղափոխելու մասին որոշում են ընդունել:
Թուրքական զինված ուժերը գավառում գործողություններ են իրականացնում քուրդ զինյալների հայտնաբերման ու չեզոքացման նպատակով:
ՆԳ նախարարության տվյալներով՝ ահաբեկիչների առաջին խումբը, որը բաղկացած էր երկու մարդուց, ներխուժել Է Թեհրանի հարավում գտնվող իմամ Խոմեյնիի դամբարան, ինչից հետո նրանցից մեկը ինքնապայթեցում է իրականացրել, երկրորդը ոչնչացվել է իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում:
Երեկ կայքերում լուր հայտնվեց այն մասին, որ բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին արտերկրում ձերբակալվել է:
Պետական բոլոր ինստիտուտները, որոնց համար միջազգային ահաբեկչությունն առաջնային մարտահրավեր չի եղել, այսուհետ պետք է փոխեն իրենց աշխատանքի ռեժիմը՝ ներքին մանր խնդիրների լուծումից ուշադրությունը կենտրոնացնելով առաջին հերթին՝ այն սպառնալիքների վրա, որոնցից ապահովագրված չեն անգամ աշխարհի ամենահզոր ու պաշտպանված երկրները։
Իտալիայի Տոսկանայի մարզում բացվել է World Wine Town թանգարան-քաղաքը, որն ամբողջովին նվիրված է գինիներին:
Ճապոնիայի կառավարությունը հունիսի 6-ին որոշում է ընդունել ամուսնացած կանանց թույլ տալ ցանկության դեպքում իրենց անձնագրերում գրանցել նաեւ օրիորդական ազգանունները, ինչն այժմ թույլատրվում է միայն ծայրահեղ դեպքերում:
79-ամյա դերասան և երգիծաբան Բիլ Քոսբին ներկայացել է դատարան Ֆիլադելֆիայում Քեշիա Նայթ Փուլմանի հետ, ով 1980-ականների The Cosby Show հայտնի հեռուստատեսային սերիալում խաղացել է Քոսբիի դստեր դերը:
Առհասարակ, Սերժ Սարգսյանը լրագրողների հետ քիչ է շփվում: Համենայնդեպս՝ նախագահի պաշտոնում, և հատկապես՝ հայ լրագրողների հետ: Բայց Տավուշում նա անհրաժեշտ համարեց պատասխանել ընդամենը մեկ հարցի, իսկ այդ մեկ հարցը վերաբերում էր Կարեն Կարապետյանի հանդեպ վերաբերմունքին: Բնականաբար, ոչ հարցը, ոչ էլ պատասխանը պատահականության արդյունք չէին:
Անտեսանելի ֆլեյտա նվագող դպրոցականը դարձել է ցանցերի օգտատերերի սիրեցյալը:
Ադրբեջանի Ղըզըլբաշ շրջանում գտնվող 14-րդ համարի բանտում արդեն մի քանի շաբաթ է ջուր չկա:
Քաղաքների զարգացման մասնագետների՝ Նյու Յորքում բացված խորհրդաժողովի մասնակիցները խորհուրդ են տվել Համացանցին լայնաշերտ միացումը ներառել բազային կոմունալ ծառայությունների թվում:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Հռոմում կայացած Հայաստան Իտալիա միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բրիտանական խորհրդարանում կարող է մեծամասնություն ստանալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում:
Ավելի քան 20 միջազգային հեղինակավոր կազմակերպություններ նախորդ շաբաթ Թբիլիսիում առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլըի գործով հունիսի 7-ին դիմել են Վրաստանի վարչապես Գերորգի Կվիրկաշվիլիին:
Անցյալ շաբաթ լուսաբանեցինք Թուրքիայի նախագահի ապօրինի հարստացումը՝ 25 միլիոն դոլար արժողությամբ նավթատար նավը որպես նվեր ստանալով մի ադրբեջանցի միլիարդատերից, իսկ այս շաբաթ կբացահայտենք Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին, որը, ինչպես պարզվում է, նույնքան կոռումպացված է, որքան իր շեֆը…
Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հունիսի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Թե ինչպե՞ս կազդեն այդ փոփոխությունները մեր տարածաշրջանի, Ղարաբաղյան հակամարտության, ԵԱՏՄ-ի վրա, քաղաքագետը նշել է. «Ոչ մի կերպ ազդեցություն չի ունենա։ Այդ հարցերում Ռուսաստանի և այն ռեժիմի շահերը, որ կգա Պուտինից հետո, կմնան նույնը՝ ամեն կերպ պահպանել հակամարտությունը, որպեսզի ազդեցության լծակներ ունենա և՛ Երևանի, և՛ Բաքվի վրա»։
Աշխարհում ջրի պաշարների սպառումը կհանգեցնի այն բանին, որ 2050 թվականին մոլորակի բնակչության մեկ քառորդը ջրի շարունակական կամ ժամանակավոր պակաս կզգա:
«Զարգացման բնագավառում եվրոպական այս նոր փոխհամաձայնությունն» իրենից ներկայացնում է աղքատությունն արմատախիլ անելու եւ կայուն զարգացման հասնելու նոր կոլեկտիվ տեսլական եւ գործողությունների պլան»,- նշված է Եվրամիության խորհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO), հրապարակել է 2016թ-ի դրությամբ Եվրոպայի խորհրդի անդամ 49 պետություններում կոռուպցիոն իրավիճակին առնչվող զեկույցը: Այս մասին տեղեկացրին Եվրոպայի խորհրդի մամուլի գրասենյակից:
«Քարտեզները ներկայացնում են նաև քաղաքական իրողություն։ Մենք տարածքային պահանջներ չենք ներկայացնում, սակայն, մյուս կողմից, մենք չենք կարող հանձնել մեր պատմությունը նրանց, ում անունն անգամ գոյություն չուներ ընդամենը 100 տարի առաջ։ Մենք քարոզչությունը թողնում ենք նրանց, ովքեր ծառայում են բռնատիրական ռեժիմներին, և այստեղ ցուցադրում համաշխարհային պատմության ընթացքում օտար քարտեզագիրների կողմից ներկայացված պատմական փաստերը։ Ճշմարտությունը միշտ էլ տեսանելի է նրանց համար, ովքեր փնտրում են այն՝ անկախ ժամանակից և տարածությունից»,- նշեց դեսպան Մկրտչյանը։
Հունիսի 6-ին տեղի է ունեցել Ադրբեջանի «Քաղաքական բանտարկյալների պաշտպանության կենտրոնի» հերթական նիստը: