«Բացարձակ անհեթեթություն է, նման հարց չկա». Ռուբիկ Հակոբյան

«Բացարձակ անհեթեթություն է, նման հարց չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը` հերքելով շրջանառվող լուրերը, որ ՀՅԴ ցուցակով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:

Ըստ նրա` ինքը մնալու է քաղաքականության մեջ, պարտադիր ընդդիմադիր դաշտում, բայց դեռ որոշում չունի, թե ինչպես. «Որևէ հանդիպում, որևէ քննարկում այսօր ես չեմ անցկացնում»:

168.am-ի հարցին, թե հաստատապե՞ս է որոշված, որ ՀՅԴ ցուցակում չի լինելու, թե՞ դեռ չի քննարկվել. «Դաշնակցության ներկայացուցիչներն իմ ընկերներն են, մենք ամեն օր իրար հետ ենք, բայց, հավատացեք, երբեք որևէ քննարկում այս թեմայով չի եղել»:

Մեր ճշգրտմանը, որ չի էլ բացառվո՞ւմ, որ կլինի, Ռ.Հակոբյանը նշեց, որ դժվարանում է ասել և կրկնեց, որ մինչ այս պահը այդ թեման չի շոշափվել:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե այն խնդիրը, որի պատճառով ինքը նախկինում դուրս էր եկել ՀՅԴ-ից, այժմ վերացե՞լ է, Ռ.Հակոբյանը պատասխանեց, որ այդ խնդիրը գրեթե հարթվել է:

Անդրադառնալով «Ժառանգության» հետ իր հարաբերություններին` Ռ.Հակոբյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ լավ հարաբերությունների մեջ է. «Իսկապես որոշակիորեն քաղաքական տարաձայնությունների խնդիր կար, անդրադարձել եմ այդ հարցին, իմ սկզբունքները` թե’ ներքին, թե’ արտաքին ես չեմ փոխել և այդ տարաձայնությունն էր, որ մենք միասին չենք»:

Ըստ նրա` քաղաքական դաշտը վերաձևումների մեջ է և ամեն պահի կարող է փոխվել. «Մեր քաղաքակն դաշտն իր այսօրվա որակով ցնցումների պատրաստ դաշտ է և ցանկցած պահի կարող է 180 աստիճանով փոխվել, դերակատարները կարող են փոխվել: Դրա համար որևէ անակնկալից պետք չի զարմանալ, եթե տեղի ունենա»:

Տեսանյութեր

Լրահոս