Բաժիններ՝

«Հարավային գազային միջանցքը» շատ կարևոր է Եվրոպան այլընտրանքային գազի մատակարարմամբ ապահովելու համար. Մամեդյարով

Նորացված Եվրոպական հարևանության քաղաքականությունը նորից հաստատել է «Հարավային գազային միջանցքի» ավարտի կարևորությունը Եվրոպայի էներգաանվտանգության ապահովման համար:

Այդ նախագծի՝ ճիշտ ժամանակին ու հաջող ավարտը շատ կարևոր է Եվրոպային այլընտրանքային գազի մատակարարմամբ ապահովելու համար: Էներգաանվտանգության ոլորտում Ադրբեջանը հուսալի գործընկեր է, որպեսզի համապատասխանի համատեղ ռազմավարական շահերին: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը, «Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտգործնախարարների նիստում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Մամեդյարովի խոսքով՝ Ադրբեջանը կշարունակի մոբիլիզացնել բոլոր ջանքերը, որպեսզի մեծ ավանդ ունենա տարածաշրջանում տրանզիտային միջանցքների, մասնավորապես, Արևելք-Արևմուտքի և Հյուսիս-Հարավի զարգացման հարցում: Այդ տեսանկյունից նա կարևորել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու բացումը, որը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ:

«Առևտրատնտեսական շահույթից բացի՝ այդ նախագծերն ունեն մեծ ազդեցություն: Դրանք արդյունավետ դեր են խաղում ավելի լայն ոլորտներում համագործակցության համար, որոնք ԵՄ-ի և Ադրբեջանի համար ներկայացնում են համատեղ հետաքրքրություն»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս