Բաժիններ՝

Ժամանակն է Ասոցացման մասին բանակցություններ սկսել Հայաստանի ու Ադրբեջանի հետ. Լատվիայի արտգործնախարար

Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը հայտարարել է, որ անհրաժեշտ է Եվրամիության հետ Ասոցացման շուրջ բանակցություններ սկսել Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Լատվիայի ԱԳՆ ղեկավար Էդգար Ռինկևիչը:

Բրյուսելում անցկացվող ԵՄ-ի անդամ երկրների ու «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպմանը Լատվիայի արտգործնախարարը կոչ է արել Եվրամիությանն ակտիվորեն աջակցել գործընկերության երկրներին, որոնց քաղաքացիները պետք է զգան ԵՄ-ի հետ համագործակցությունից ստանալիք գործնական օգուտը:

«Լատվիայի արտգործնախարարն ընդգծել է, որ պետք է բանակցություններ սկսվեն Ադրբեջանի և Հայաստանի հետ նոր համաձայնագրերի մասին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ռինկևիչն ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է կնքի «Արևելյան գործընկերության» երկրների հետ ազատ առևտրի գոտու և վիզաների չեղյալ հայտարարման մասին համաձայնագիր:

Նա կոչ է արել ԵՄ-ին այդ երկրների հետ համագործակցել տրանսպորտի, տարանցիկ փոխադրումների, էներգետիկայի, առողջապահության ու ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս