Ստատուս քվոն կարող է հանգեցնել ռազմական լուրջ բախումների. Մամեդյարով
Շփման գծում վերջին սրացումները ահազանգ էին այն մասին, որ ստատուս քվոն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում կարող է հանգեցնել ռազմական լուրջ բախումների ու ագրեսիայի: Պետք է ապահովվի «զինաթափումը, զորքերի դուրս բերումը օկուպացված տարածքներից»:
Ինչպես հայտնում է APA-ն, հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը, այս մասին «Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտգործնախարարների նիստում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
Նա ասել է, որ արդյունավետ բանակցությունները կարող են ելք լինել այդ իրավիճակից ու տարածաշրջան բերել երկար սպասված խաղաղությունն ու կայունությունը:
«Չնայած դրան, Ադրբեջանին «կեղտոտ ռումբերով» սպառնալու մասին հայտարարությունը վկայում է, որ Հայաստանը նման մտադրություն չունի:
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ուշադիր քննել Հայաստանի կողմից իր ստանձնած պարտավորությունների կատարման փաստը՝ համաձայն զանգվածային խոցման զենքի չտարածման մասին կոնվենցիաների»,- հայտարարել է Մամեդյարովը: