Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել մինչև 2030թ. կրկնակի կրճատել փախստականների թիվը

Միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի ﬕնչև 2030 թվականը կիսով չափ կրճատի փախստականների թիվը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ ելույթ ունենալով Ստամբուլում մեկնարկած առաջին Համաշխարհային հումանիտար գագաթաժողովի բացման արարողությանը:

«Այսօր մարդկությունը ճգնաժամային շրջան է ապրում, որը կապված է զինված հակամարտությունների ու բնական աղետների հետ: Արդյունքում՝ նվազագույնը 130 միլիոն մարդ կարիք օգնության ամենօրյա ապահովման:

Փախստականների թիվը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր՝ հասել է առավելագույնին: Ես կոչ եմ անում ձեզ ջանքեր գործադրել մինչև 2030թվականը կրկնակի կրճատել տեղահան արված մարդկանց թիվը ու ընդունել երկարաժամկետ որոշումներ փախստականների խնդրի ու տեղահանված անձանց խնդրի վերաբերյալ»,- հայտարարել է Պան Գի Մունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս