ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետները «Պատիվ ունեմ» խմբակցության կին պատգամավորների հետ քննարկել են ՀՀ քաղաքական կյանքում կանանց մասնակցությունը, առկա խնդիրները և մարտահրավերները

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետները «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների հետ քննարկել են ՀՀ քաղաքական կյանքում կանանց մասնակցությունը, առկա խնդիրները և մարտահրավերներըՔաղաքականություն
Հայաստանում գենդերային քաղաքականության ազգային գնահատում իրականացնելու նպատակով փետրվարի 2-ին խորհրդարան են այցելել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետներ Դինարա Դիլդաբեկովան, Այլա վան Հեյլ Մերդանովիչը և Լաուրա Սիմոնյանը:

Փորձագետները հանդիպել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Աննա Մկրտչյանի և Թագուհի Թովմասյանի հետ:

Ընդդիմադիր պատգամավորները, ողջունելով հյուրերին խորհրդարանում, շնորհակալություն են հայտնել քննարկման հնարավորություն ընձեռելու համար:

Փորձագետները Հայաստանում են ՀՀ Կառավարության պաշտոնական հրավերով: Դինարա Դիլդաբեկովայի ներկայացմամբ նախատեսվում են մի շարք հանդիպումներ շահագրգիռ կողմերի` Կառավարության, քաղաքական, ընդդիմադիր կուսակցությունների, օրենսդիրների եւ քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Նպատակն է արձանագրել քննարկման մասնակիցների բազմազան փորձն ու տեսակետները: Արդյունքում փորձագետները հանդես կգան համապատասխան զեկույց- առաջարկություններով:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքական կյանքում կանանց մասնակցությանը, առկա խնդիրներին և մարտահրավերներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728