2016թ. Ադրբեջանի ՀՆԱ-ն կրճատվել է 4.5 տոկոսով
2016 թվականի առաջին չորս ամիսների տվյալով՝ Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 16 միլիարդ 868 միլիոն մանաթ, ինչը 4.5 տոկոսով հետ է մնում 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հայտնում է contact.az-ը:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությունը, ոչ նավթային ոլորտի մասնաբաժնին բաժին է ընկնում ՀՆԱ-ի 61.5 տոկոսը: Միևնույն ժամանակ, շինարարության ու տրանսպորտի ոլորտներում ակտիվության անկման պատճառով ոչ նավթային ոլորտում ՀՆԱ-ի արտադրությունն ընդհանուր առմամբ նվազել է 6.8 տոկոսով:
Ադրբեջանի կառավարության կանխատեսումների համաձայն, որի հետ համաձայն են նաև ԱՄՀ-ն ու ՀԲ-ն, 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ի ծավալը նվազելու է 3 տոկոսով: