Բաժիններ՝

Էրդողանը Յըլդըրըմին հանձնարարել է ձևավորել Թուրքիայի կառավարությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նորընտիր նախագահ Բինալի Յըլդըրըմին հանձնարարել է ձևավորել երկրի նոր կառավարությունը, հայտնում է Anadolu գործակալությունը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԶԿ-ի պատգամավորները Բինալի Յըլդըրըմին ընտրել են կուսակցության նախագահ:

60-ամյա Բինալի Յըլդըրըմը համարվում է Էրդողանի առանցքային դաշնակիցներից մեկը: Նա հանդես է գալիս նախագահի լիազորությունների ամրապնդման օգտին:

Ելույթ ունենալով ԱԶԿ-ի համագումարում՝ վերջինս կարևորել էր նոր Սահմանադրության ընդունումը՝ կապված այն բանի հետ, որ «դե ֆակտո» օրինականացվի այն վիճակը, որը ներկայում ստեղծվել է Թուրքիայի քաղաքականությունում:

Յըլդըրըմը վարչապետի և ԱԶԿ-ի նախագահի պաշտոնում փոխարինում է Ահմեդ Դավութօղլուին, որը հրաժարական ներկայացրեց Էրդողանի հետ տարաձայնությունների ֆոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս